ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Ռուսական գազամուղի թողունակությունն ավելի շուտ բարձրացվեց, որ հանկարծ իրանական գազամուղը չթրփոշանա՞

Ռուսական գազամուղի թողունակությունն ավելի շուտ բարձրացվեց, որ հանկարծ իրանական գազամուղը չթրփոշանա՞
03.10.2008 | 00:00

ԻՐԱՆԱԿԱՆԻ ՀԱՇՎԻ՞Ն…
Անցած երեքշաբթի լուրեր տարածվեցին, թե Վրաստանի հատվածում հայկական գազամուղը պայթել է, թե սարսափելի վիճակ է տիրում, Աստված գիտի` ե՞րբ այդ հարցը կլուծվի, թե գազի առաքումը Հայաստան դեռ երկար ժամանակ չի վերականգնվի և այլն, և այսպես շարունակ:
Բարեբախտաբար, «ՀայՌուսգազարդի» մամլո բաժնի հետ կապվելով` ճշտեցինք, որ ոչ մի վթար էլ չի եղել, որ «պարզապես տեխնիկական պատճառներով և ժամանակավորապես, այսինքն` մի քանի օր, գազի առաքումը ՀՀ կդադարեցվի, ինչը շատ արագ կշտկվի» և վերջ: Իսկ ի՞նչ տեխնիկական պատճառների մասին է խոսքը, հարցրինք: «Համենայն դեպս, վթարի հետ ոչ մի կապ չունեցող. ընդամենը գազամուղի թողունակությունն ենք փորձել բարձրացնել, որպեսզի կարողանանք նոր խողովակներով 500 հազ. խորանարդ մետրից մինչև 1մլն խորանարդ մետր գազ ստանալ և ձմռանը հանկարծ որևէ խնդիր չունենանք»,- պատասխանեց «ՀայՌուսգազարդի» մամլո խոսնակը, հավելելով, որ բնակիչները որևէ բան չեն նկատի: «Գազը նրանց կմատակարարվի Աբովյանում պահեստավորվող մեր պաշարներից»:
Երեկ էլ ահա լուր ստացանք, որ նախօրեին մեր գազամուղը վերջապես կրկին վերագործարկվել է, ինչը նշանակում է, որ հատուկ վերանորոգման աշխատանքները հաջողությամբ արդեն ավարտվել են:
Ի դեպ, այս առումով երեկ մի հետաքրքիր տեղեկություն էլ կար: Ինչպես իրանական գործակալություններից մեկին հայտնել է այդ երկրի գազի առաքման ազգային ծառայության տնօրեն Ռեզա Քասաեիզադեն, արդեն 2008 թվականի ձմռանից սկսած` Հայաստանն Իրանից կստանա շուրջ 3 մլն խորանարդ մետր գազ:
Իսկապե՞ս այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, հարցրինք ՀՀ էներգետիկայի նախարարության մամլո խոսնակ Լուսինե Հարությունյանին: Մանավանդ որ ընդամենը մի քանի օր առաջ նախարարը տեղեկացրել էր ոչ թե ինչ-որ 3 միլիոնի, այլ տարեկան ուղիղ 2,5 միլիարդ խորանարդ մետր գազի առաքման մասին և հավելել էր, թե դրա առաքումը Հայաստան հնարավոր կլինի Իրան-Հայաստան գազամուղի Քաջարան-Երևան հատվածի թողունակության բարձրացումից հետո, «ինչին հնարավոր կլինի հասնել արդեն այս տարվա նոյեմբեր ամսին»:
Հիմա ի՞նչ, ստացվում է, որ «ռուսական գազամուղի թողունակությունն ավելի շուտ բարձրացվեց, որ հանկարծ իրանական գազամուղը չթրփոշանա՞»,- հարցրինք այս նախարարության մամլո խոսնակ Լուսինե Հարությունյանին: Կամ` որտեղ 3 միլիոնը, որտեղ՝ 2,5 միլիարդը, սա ի՞նչ նոր բան է: Դրանից բացի, արդյո՞ք արդեն Քաջարան-Երևան հատվածի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, որ իրանական կողմը շտապել է հաղորդագրություն տարածել: «Ես չեմ կարող հարցի առաջին մասին պատասխանել, ինչ վերաբերում է իրանական կողմին, չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել նա, կամ` արդյոք մամուլը ճշգրի՞տ է փոխանցել նրա խոսքը: Այս պահին մենք այլ տեղեկություն չունենք, բացի այն, որ աշխատանքները դեռ շարունակվում են և ավարտված չեն»,- նշեց մամլո խոսնակը: Լավ, այդ դեպքում իրանական կողմը ինչո՞ւ պիտի շտապ հաղորդագրության կարիք ունենար: «Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ շտապ. հարցը միշտ էլ հետաքրքրում է 2 կողմի լրագրողներին էլ, և հնարավոր է, որ իրանական կողմը պարզապես որևէ լրագրողի բարձրացրած հարցին է պատասխանել: Ես ի՞նչ իմանամ»,- ահա և պատասխանը:
Առաջին հայացքից, իհարկե, կարող է թվալ, թե այս պատասխանները բավարարող են, բայց ,համաձայնեք, մի քիչ կասկածելի «երանգներ կան»: Դե, ոչինչ, ինչպես ասում են, մախաթը պարկում երկար չես թաքցնի, կամ` գաղտնի մի բան չկա, որ, ի վերջո, երևան չգա: Այնպես որ դա էլ պարզ կդառնա…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 10392

Մեկնաբանություններ